Կրակոցներից հետո տղամարդը մահացել է տան բակում։
Երևանի Սարկավագի փողոցում այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 00։45-ի սահմանում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինն ահազանգ է ստացել, որ նշված փողոցի 32 տան բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են 50 տարեկան Արմեն Փարսադանյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից, մեկը՝ սրտի, մյուսը՝ ոտքի մասում ստացած վնասվածքներից։
Կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սարկավագի փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մուրադյանին, որը սպանվածի հարևանն է։
(Visited 200 times, 1 visits today)