Կնոջ մահից հետո տարեց մարդն իջեցրել էր ձեռքերը և 10 տարի կարծես դժոխքում էր ապրում. բայց այսօր նա անճանաչելի է դարձել

71 ամյա Իոն Նեգրիլան վերջերս հայտնի է դարձել գրեթե ամբողջ աշխարհում: Վերջին 10 տարիներն այս մարդը միայնակ անցկացնում էր իր կյանքը Բուխարեստում գտնվող իր սեփական տան մեջ:

Ցավոք, Իոնի տունը այնքան էլ տան նման չէ: Այն կիսաքանդ կառույց է, առանց պատուհանների, դուռն ամեն վարկյան կարող էր ընկնել:

Բայց տարեց մարդն արդեն վաղուց նման բաներին ուշադրություն չի դարձնում: Այն պահից, երբ 10 տարի առաջ մահացավ նրա կինը, խեղճ մարդը
դադարեց ապրել, նա ուղղակի գոյություն ուներ:


Տղամարդուն թուլ չտվեցին մահանալ սրտացավ հարևանները, <<անցյալ>> կյանքից մնացած ծանոթները և սոցիալական ծառայությունների
աշխատակիցները: Նրանց շնորհիվ տղամարդը կարողանում էր լավ թե վատ ապրել: Իսկ վերջերս նրա առօրյան կարծես նոր գույներ ստացավ:

Սոցիալական ծառայությունից այլ տուն տեղափոխվելու բազմաթիվ առաջարկներ է ստացել տղամարդը: Սակայն նա կտրականապես դեմ է եղել
այդ տունը լքելուն, քանի որ հենց այդտեղ է նա ապրել կնոջ հետ, սիրել և եղել սիրված:

Ամեն ինչ փոխվեց, երբ Իոնի մասին իմացան սոցցանցերում: Բարի մարդիկ որոշեցին, որ պապիկին լավ կացարան է հարկավոր:


Հենց Իոնի բակում սկսեցին նոր տան համար տարածք ազատել:

Այս տնակը չի տարբերվում շքեղությամբ, բայց այն շատ հարմար է, ներսում տաք է, և ծերունին այլևս ստիպված չի լինի հարյուրավոր
ծածկոցներով փրկվել ցրտից:
Խոսքերով հնարավոր չէ ներկայացնել, թե ինչ զգաց Իոնը, երբ մտավ իր նոր տունը:

(Visited 72 times, 1 visits today)