Անխնա տարածել․․․«15 մլն դրամ նրան, ով կմերկացնի և կնետի աղբամանը․․․»․մանրամասներ

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Պետրոսյանը իր էջում գրառում է կատարել՝ խոստանալով 15 մլն դրամ նրան, ով կմերկացնի և կնետի աղբամանը «Ռեստարտ» խմբի համակարգող Դավիթ Պետրոսյանին։

Թերևս ոստիկանության ու «նոր Հայաստանի» արդարադատության վրա այլևս հույս չեն դնում Նարեկ Մալյանի կողմնակիցներն ու փորձում են ակն ընդ ական, ատամն ընդ ատաման մեթոդով իրենց հարցերը լուծել։

Անխնա տարածել — 1

Դուբայում ապրող իմ երկու ընկերների հետ միասին 15 000 000 դրամ (15 մլն.) քաղաքացիական պարգևավճար ենք խոստանում Երևանում ապրող էն տղին, ով էդ բ-ի վաստակ Դավիթին (թեկուզ մենակ իրեն) մերկացնի, տանի քցի աղբարկղը, վիդեո ու ֆոտո անի ու դնի համացանցում:

Ես ձեր թասիբին մեռնեմ: Ի գործ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ Դավիթ Պետրոսյանն ու «Ռեստարտի» նրա ընկերները փորձել էին աղբամանը նետել վիդեոբլոգեր, նախկինում ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին, բայց առանց մերկացնելու։

 

 

(Visited 66 times, 1 visits today)