«2016թ-ին փորձ էր արվում Մհերի մահը կոծկել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1995թ.-ի այս օրը՝ մարտի 3-ին, ծնվել է ՀԵՐՈՍ Մհեր Երզնկյանը: Ոսկի ձեռքեր ունցող Մհերը պետք է դառնար ոսկերիչ, սակայն հայրենիքի նկատմամբ իր պարտքը տալուց հետո: 2016թ.-ի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշեր ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պահպանության կետում իրականացնում էր պահպանություն, երբ նկատում է ինչ-որ մեկին:

Մհերը կապ է տալիս զորամաս և հայտնում հրամանատարին, որ շարժ է նկատել և այդ ընթացքում գոռում. «Կանգնիր, կկ…» և լսվում է կրակոցների ձայնը: Հրամանատարը մինչև հասնում է օգնության Մհերին արդեն հայտնաբերում է զոհված:

Հետո արդեն պետք է հայտնի դառնար, որ մեկ այլ պահակակետային հատվածում տղերքը նույնպես մարդկանց են նկատել և սկսել են կրակել: 2016թին փորձ էր արվում Մհերի մահը կոծկել, քանի որ խայտառակություն էր, երբ մարդիկ իմանային, որ թշնամու դիվերսիոն խումբը հասել է մինչև զորամասի տարածք: Մհեր Երզնկյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով…

Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍ… Հ.Գ. Անձամբ զբաղվել եմ Մհերի գործով, քաջատեղյակ եմ բոլոր մանրամասներին և խոնարհվում եմ Մհերի ծնողների առջև, որ այդքան քաջություն ունեցան և մինչև վերջ պայքարեցին ճշմարտության համար…

(Visited 15 times, 1 visits today)