«Եվ դեռ ուզում են, որ էս կարգի մեծ ստին մարդիկ հավատա՞ն». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ավելի ու ավելի հաճախ են կրկնում, թե նա տեղյակ չի եղել 0038 հրամանից:

Բա տանկերն էլ չտեսա՞վ Երևանի սրտում, կամ նրան չզեկուցեցի՞ն, որ մայրաքաղաքում տանկեր կան: Ո՞նց եղավ, որ Երևանում հազարները այդ տանկերը տեսան, իսկ երկրի ղեկավարությունը չտեսավ:

Իսկ եթե տեսավ կամ զեկուցեցին, իսկ ինքը «տեղյակ» չէր 0038 հրամանից, բա գոնե չհարցրե՞ց՝ էս չլինի՞ Ադրբեջանն է հարձակվել, կամ՝ այդ ի՞նչ հիմքով են տանկերը Երևանում, կամ՝ չլինի՞ թազա նոր հանրային տրանսպորտ ենք գնել, կամ մեկ ուրիշ հարց….

Եւ դեռ ուզում են, որ էս կարգի մեծ ստին մարդիկ հավատա՞ն…»:

(Visited 35 times, 1 visits today)