«Ռուսական հերթական նենգության դեմն առնել է պետք». Վահրամ Թոքմաջյան

Ինձ անհանգստացնում է ռուսական տեղեկատվական դաշտի արշավը Հայաստանի դեմ: Գաղտնիք չէ, որ այդ երկրի լրատվական դաշտն իշխանությունների կողմից ամենավերահսկելիներից մեկն է աշխարհում(Հյուսիսային Կորեան չհաշված): Այսպես, նախ մեր դեմ արշավին մասնակցում են ազգանվան յան վերջավորությամբ ինչ-որ մարդիկ, որոնք կամ ծնվել են կամ վաղուց ապրում են ռուսական միջավայրում ու այդ երկրի մեծապետական շովինիզմի կրողներն են: Այնուհետ, հակահայ հայտարարություններով հայտնի մեկ-երկու մարդ, հանկարծ սկսում են խոսել մեր դիրքերից՝ առաջացնելով շփոթ: Իսկ սրա գագաթնակետը երեկ, բավականին մեծ լսարան ունեցող Россия 24-ի անդրադարձն էր Բաքվից: Ռեպորտաժում անդրադառնում էին այսպես կոչված Խոջալուի դեպքերին: Նախկինում ես չեմ հիշում նման բան, երբ ռուսական խոշորագույն ալիքներից մեկը, նման ռեպորտաժ հեռարձակեր:
Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դա արվում է մի փուլում, երբ ՀՀ ԱԺ պատվիրակությունը բարձր մակարդակի այցով գտնվում է Մոսկվայում:
Վատատես չեմ ուզում լինել, բայց ռուսական հերթական նենգության դեմն առնել է պետք: Չգիտեմ ինչ միջոցներով, բայց անհրաժեշտ է»:

(Visited 3 times, 1 visits today)