ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ «ՑԵԽԱՎԻԿ» ԸՆԿԵՐՈՋ ԾՆՈՒՆԴԻՆ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։
Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների եւ իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։

Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։

Նա Սամվել Բաբայանի ծաղկուն տարիներին համարվել է «պեռվի կռուգ» բիզնեսմեն, բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունի, իսկ հիմա Բաբայանի պես մեծ պարտքեր է կուտակել։

Ի դեպ, երեկ Արցախի ոստիկանությունը պարզաբանեց Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու հայտարարությունը, համաձայն որի՝ Բաբայանը 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, իր դիմումի համաձայն, հանվել է Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երեւան քաղաքում հաշվառվելու համար, եւ նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21, բնակարան 3 հասցեում։

(Visited 4 times, 1 visits today)