Սաթիկ Սեյրանյանը՝ վարչապետի դստեր գրառման մասին։ Մեծ աղմուկ համացանցում։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը անդրադարձել է երեկ մամուլում մեծ աղմուկ հանած թեմային, թե  որոշ լրատվամիջոցների փորձում են  իրենց զբաղեցրած տարածքներից հանել:

Նա կարծում է, որ սրանով  իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, ինչ սկսել են ամիսներ առաջ՝ իշխանափոխությունից հետո:

«Այս ամենը իշխանությունների վարած նույն տրամաբանության շրջանակներում է, ինչ մամուլի նկատմամբ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո մինչ օրս. հայտարարություններ, գրառումներ, հոխորտանքներ, մամուլի դեմ արշավ։ Սա ես դիտարկում եմ այդ քայլերից մեկը»։

Նա հայտնել է նաև,  որ ո՛չ միայն Բուզանդի 1/3 հասցեում գտնվող լրատվամիջոցների, այլ նաև Իսահակյան 28 հասցեի և Մամուլի շենքում տեղակայված լրատվամիջոցներն էլ նման «սև» թուղթ ստացել։ «Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։

Շատ զավեշտալի էր կարդալ», — ասել է  Սաթիկ Սեյրանյանը։ Հիշեցնենք, որ երեկ Հհ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ սրտնեղում է այն բանից, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ:

Նա մասնավորապես գրել էր. «Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս:  Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում:

Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»:

(Visited 9 times, 1 visits today)