Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանի ելույթի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Վատ է, որ չխոսեց նաև ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ: Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում: Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական և մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար: Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ասածս ինչ է՝ անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա»:

(Visited 7 times, 1 visits today)