ՖՈՏՈ. Ջրվեժում սպանված 29–ամյա երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. մանրամասներ

NEWS.am–ի տեղեկություններով՝ փետրվարի 24–ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում սպանված 29–ամյա Կարեն Խնուսյանը հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։ Մեր տեղեկություններով՝ նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից։

Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. նրան դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։

Այնուհետև Կարեն Խնուսյանին հաջողվել է վերադառնալ Հայաստան, որտեղ նրան երկու անգամ բերման են ենթարկել, վերջին անգամ՝ 2017թ. մարտի 10 –ին՝ Երևանում ՀՀ ՔՕ 327–րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

(Visited 4 times, 1 visits today)