ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են աշխատանք. հրաշք լուր քաղաքապետարանից . շտապեք դիմել….կիսվեք թող ձեր ընկերներն էլ տեղեկանան

Երևանի քաղաքապետարանը աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարում է մրցույթներ…
Առաջարկվող աշխատանքները բազմազան են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պահանջվող աշխատանքները․․․

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին (ներբեռնել այստեղ) և պաշտոնի անձնագրով (ներբեռնել այստեղ) սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am,

«Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համացանցային կայքէջում (mtad.gov.am «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։

Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135, 514-229, 514-366) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։

(Visited 4 times, 1 visits today)