Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Արամ Դանիելյանին ձերբակալել են համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանին ձերբակալել են այսօր` փետրվարի 26-ին, ժամը 14:10-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նրան ձերբակալել են պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2018 թվականի սեպտեմբերին։

Դանիելյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր հուլիսի 2-ին։

http://armeniasputnik.am

(Visited 8 times, 1 visits today)