«Ուղեղի մեջ չի տեղավորվում». Ալեքսանդր Լապշինը շարունակում է բացահայտել Հայաստանը

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ով գտնվում է Հայաստանում, շարունակում է իր համար բացահայտել և իր բլոգիհետևորդներին ներկայացնել Հայաստանի տեսարժան վայրերը: Այս անգամ նա այցելել ու պատմել է Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակային քանդակների թանգարան: Իր ֆեյսբուքյան էջում Լապշինը գրել է. «Միանգամայն զարմանահրաշ թանգարան կա Երևանի կենտրոնում: Միայն պատկերացրեք՝ ասեղի անցք, որտեղով մենք թելում ենք: Ահա հենց այդ անցքի մեջ հայտնի վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը (1923-2012) տեղավորել է ուղտերի քարավան, կառուցել ամրոցներ, պալատներ, քանդակել հայկական խաչքարեր, ստեղծել մեկ միլիմետր երկարությամբ ջութակ՝ լարերը՝ մարդկային մազերից: Այժմ նրա գործը շարունակում է թոռը՝ նույնպես Էդուարդ Տեր-Ղազարյան, նրա գործերը կազմում են ցուցանմուշների մոտ կեսը:

Ցուցադրությունը մեծ է, դուք այնտեղ հեշտությամբ անց կկացնեք մեկ ժամ և ավելին:

Ուղեղի մեջ չի տեղավորվում՝ ինչպես են այս վարպետները ստեղծում նման գլուխգործոցներ, այնինչ մենք նույնիսկ թելը չենք կարողանում մեկ անգամից անցքի մեջ անցկացնել:

Հատկանշական է, որ Էդուարդ Տեր-Ղազարյանը ոչ միայն և ոչ այնքան միկրոքանդակներով է զբաղվել: Նա ջութակահար է եղել, եղել է Երևանի օպերային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր:

Միայն նայեք այս նկարը, կարո՞ղ եք պատկերացնել, որ այս ամբողջ քարավանը ընդամենը 1 միլիմետր է»:

(Visited 7 times, 1 visits today)