Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել. «Այսօր Դինամո ՄՀԿ-ի մարզադահլիճում տեղի ունեցավ երիտասարդների կշռման արարողությունը:
Ֆեդերացիան հայտարարում է, որ ՀՀ առաջնությանը կարող են մասնակցել բոլոր մարզիկները, նույնիսկ այն մարզադպրոցի մարզիկները, որը անդամագրվել է մեկ այլ ֆեդերացիայի և խառնակչություններ է ստեղծում բռնցքամարտում։
Մարզիկները պետք է մասնակցեին ֆեդերացիայի հայտով, ինչը ընդունված կարգ է ողջ աշխարհում։ Ի դեպ, այդ մարզադպրոցը պետական աջակցության գումար է ստանում ՀՀ կառավարությունից։
Սակայն իրենց տնօրենի պահանջով նրանք հրաժարվեցին մասնակցել ՀՀ առաջնությանը, ինչն անընդունելի է պետական աջակցություն ստացող մարզադպրոցի համար։ Հորդորով դիմում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հետևողական լինել կարևորագույն մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումներին»։