«Լավ էլ հասկանում եմ, թե քամին որտեղից է գալիս». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան տեղյակ եմ՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ոչ մի նախաձեռնություն կամ քայլ չկա: Ու չեմ հասկանում, թե ինչու ենք զորակցություն հայտնում ռազմաբազայի առջև, մի բան էլ պահանջում երկրորդ ռազմաբազան (կարծես թե Գյումրի ռազմաբազան անձնապես պահողներն էլ այդ մի քանիսն են իրենց ընտանեկան բյուջեի հաշվին, որ մի հատ էլ երկրրորդ են պահանջում:
Նույն տրամաբանությամբ ինձ հայտնի չէ մարիխուանան օրինականացնելու նախաձեռնություն, բայց դա էլ չի խանգարում որ ինչ-որ ճակատամարտի դուրս գալու դիրքավորվողների հայտարարություն լսենք…

Էս կեղծ պրոցեսներն ինչո՞ւ եք գեներացնում, պարոնայք…

Հ.Գ. Իրականում երկրորդ ռուսական ռազմաբազայի հետ կապված լավ էլ հասկանում եմ, թե քամին որտեղից է գալիս, ու դրա մասին դեռ անցած ամիսներին էին գրում որոշ ռուսական, անգամ ադրբեջանական թերթերում…. Թեպետ դա էլ չէր կաշկանդում որոշ ռուսական շրջանակների կարծիքներ դնել շրջանառության մեջ, թե իբր մտածում են այս մեկն էլ հանել, որովհետև դա արդեն էլ նախկինի նման «կարևոր» չէ…

(Visited 3 times, 1 visits today)