Ես ու դու տարբեր ենք, բայց և ՝ նույնը․․․Սիրում եմ Քեզ․․․ Նազենի Հովհաննիսյանի խոստովանությունը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ մասնավորապես գրել է․

«Մենք շատ տարբեր ենք. ես և դու։ Էնքան տարբեր, որ հաճախ զարմանում եմ, ինչպես ենք ապրում նույն երկնքի տակ, ինչպես ենք ապրում առհասարակ միասին․․․

Ես ու դու իրար հա հերքում ենք, մերժում ենք ու հրաժարվում, իսկ հետո նորից ձգտում ենք իրար՝ մագնիսի երկու կեսերի պես, որոնք հա վանում ու ձգում են իրար․․․

Մենք անասելի տարբեր ենք. ես սիրում եմ դասական երաժշտություն կամ լռություն, դու՝ աղմուկ ու ռիթմեր, ես սիրում եմ կարդալ, դու՝ խոսել, ես գրում եմ, իսկ դու գոռում, ես փորձում եմ փոխել, իսկ դու մեղադրում,

ես փորձում եմ փոխՎել, իսկ դու՝ հերքում,,, մենք տարբեր ենք, դու,,, հեռավորությունից տեսնում ես շատ բան, ես՝ ներսից, գիտեմ ավելին, իմ զգայականը ապրված է,

քոնը՝ երևակայական, մենք իրոք տարբեր ենք, ասում ես, որ սիրում ես, բայց «հոշոտում» ես ինձ, երդվում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միայն ու անընդհատ ցավեցնում ես ու խոցում։ Օրեր են , կմթնեն անց կկենան…

Դու և ես երկու հակապատկեր, բայց և իրար այդքան նման…

ու ինչ էլ որ լինի, ես սիրում եմ քեզ, ինչպիսինն էլ որ լինես, ես կընդունեմ քեզ, երբ էլ որ ինձ հասկանաս, ես երախտապարտ կլինեմ քեզ,  որովհետև ես ու դու տարբեր ենք, բայց և ՝ նույնը․․․

Շարունակությունը՝ այստեղ

(Visited 6 times, 1 visits today)