Հարբած ադրբեջանցին Պետերբուրգում վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետիոտների

Անցնող գիշեր Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում ողբերգություն է տեղի ունեցել: BMW մակնիշի արտաճանապարհային մեքենան մեծ արագությամբ մտել է մայթ ու վրաերթի ենթարկել հետիոտների: Երկուսը զոհվել են, երեքը հիվանդանոցում են:

Մահացու ՃՏՊ-ն արձանագրել են տեսահսկման սարքերը:

Ըստ տեղեկությունների՝ մեքենայի ղեկին է եղել 29-ամյա ադրբեջանցի Մուրադ Քասիմովը, նա ձերբակալված է և ցուցմունքներ է տալիս: Կասկածվում է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Զոհվածներից մեկը ԱՄՆ-ի 40-ամյա քաղաքացի է, մուսը՝ Մոսկվայի 38-ամյա բնակչուհի: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Հայտնի է դարձել, որ ադրբեջանցին դեռևս 2018-ի նոյեմբերից զրկված է եղել վարորդական իրավունքից:

(Visited 9 times, 1 visits today)