Իհարկե, լավ բան է սկզբունքային ու հետևողական լինելը, սակայն երբ քո սկզբունքայնությունը հասնում է անհանդուրժողականության, հատկապես երբ խոսքը գնում է պետական խորհրդանիշերի մասին, ապա այդ դրական հատկությունը վերափոխվում է բացասականի:
Օրերս ԱԺ փոխնախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Լսե´ք, հերի´ք է օրհներգ քննարկեք, բավակա´ն է։
Եթե այդ թեման այդքան անհետաքրքիր է, այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ եք չեղած բանի վերաբերյալայսքան խոսում, խոսում, խոսում․․․ Ինձ եք ասում՝ կարևոր գործ չկա՞։ Ես ամեն օր առավոտյան ժամը 9-իցաշխատում եմ, դուք հա գրում, գրում, գրում եք այդ «անկարևոր» թեմայի մասին, որը ոչ օրենսդրականնախաձեռնություն է, ոչ դրա միտումն ունի։ Թե՞ ինչ—որ մեկին թվում է, որ այս վայրահաչոցները բան ենփոխելու, ձեզ թերագնահատում եք, ինձ լավ չեք ճանաչում։
Մարդը բոլորին կոչ է անում դադարել օրհներգը քննարկելուց, որովհետև եթե ինքը նպատակ է դրել օրհներգը փոխել, ուրեմն` կփոխի: Ալեն Սիմոնյանը ընկել է Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի հետևյալ քառյակի օրը.
Но я лучше выпью зелье с отравою,
Я над собой что-нибудь сделаю —
Но свою неправую правую
Я не сменю на правую левую
Մի կողմ թողնենք օրհներգը փոխելու նպատակահարմարությունը: Օրինակ, իմ կարծիքով օրհներգը չարժե փոխել, որովհետև պետության խորհրդանիշները ենթակա չեն սուբյեկտիվ մոտեցումների ու ճաշակների: Սակայն ես այնքան անհանդուրժող չեմ, որ պատրաստ չլինեմ այլ կարծիքներ լսելուն ու առավել ևս համոզիչ լինելու դեպքում, չնդունեմ ընդդիմախոսիս փաստարկների ճշմարտացիությունը:
Սակայն Ալեն Սիմոնյանն ավելի հեռու է գնում, քան միայն օրհներգ փոխելն է: Ոչ ավել, ոչ պակաս, ԱԺ փոխնախագահը ձգտում է անմահության:
Օրինակ, Ֆիրդուսին դեռևս կենդանության օրոք գիտակցում էր իր անմահությունը և չէր սխալվում: Շահնամեն սկսվում է հետևյալ տողերով.
Ես կերտեցի փառքի մի գործ, իմ աշխարհում հայրենի
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի:
Ոչ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր, ես ցանեցի երկնի տակ:
Սա Ֆիդուսու սեփական անմահության վերաբերյալ մարգարեական կանխազգումն էր:
Նման մի կանխազգում էլ ենթադրաբար ունի նաև Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ ինքն արդեն մտել է պատմության մեջ…քանի որ մասնակցել է թավշյա հեղափոխությանը: Սակայն պատմությունը դեռևս պետք է փաստի, արդյոք թավշյա հեղափոխությունն ինքը մնալու է պատմության մեջ այն նշանակությամբ, որը տրվում է այսօր:
Ալեն Սիմոնյանի կողմից նման ինքնամեծարումը կասկած է հարուցում, որ իր համար ամեն ինչ, սկսված թավշյա հեղափոխությունից, վերջացրած օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ, ծառայում են միայն իր փառատենչ հույսերին:
Արման Հակոբյան
https://www.24news.am/index.php/news/24902