Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Սևանի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Դավթյանի վարած Opel մակնիշի 35 GՏ 953 համարանիշի և Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Նարեկ Բարսեղյանի վարած Opel մակնիշի 35 TA 820 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ն. Բարսեղյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Քանաքեռ վարչական շրջանի բնակիչներ, 40-ամյա Թագուհի Հարությունյանը և 16-ամյա Կարեն Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։