Սանավիացիայի ուղղաթիռը ժամանել է Հայաստան

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. ««Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող «Armenian Helicopters» ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը»:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր «Armenian Helicopters LLC»-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»։

(Visited 4 times, 1 visits today)