Ծաղկաձորի խաղատանը տանուլ տված քաղաքացին կնոջը խաբել է, թե իրեն թալանել են օլիգարխների թիկնապահները․ Մանրամասներ

Ծաղկաձորի խաղատանը տանուլ տված քաղաքացին կնոջը խաբել է, թե իրեն թալանել են օլիգարխների թիկնապահները։

Փետրվարի 17-ին մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց ու դանակի սպառնալիքով հափշտակել են նրանց փողերն ու ոսկյա զարդերը․ հայտնում է Shamshyan.com-ը։

Մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որը հայտնել է, թե իրեն պատանդ են պահել և ատրճանակով սպառնացել են կրակել:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ են ՝ ամուսիններ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:

Պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջը կեղծ տեղեկություններ է հայտնել՝ փորձելով այդ կերպ թաքցնել «Ռոյալ» խաղատանը խոշոր գումար տանուլ տալու հանգամանքը:

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 6 times, 1 visits today)