Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա դատախազը, ո՛չ նրա քննիչը նման իրավությամբ օժտված չեն»

Առհասարակ, ողջունելի է, որ ինչպես Սաշիկի, այնպես էլ բոլոր ենթադրյալ անձինք, որոնք ՀՀ-ում իրականացրել են գործունեություն, որի արդյունքում՝ փոշիացրել են, գողացել են, լափել են, թալանել են պետության գումարները, դրանք հետ վերադարձնեն, բայց կրկնում եմ, այս գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ընթացակարգերի սահմաններում։

Նորայր Նորիկյանը, որպես ամփոփում նշեց, որ 6 ամիս է՝ ասում է ու հիմա էլ այս դեպքի առիթով կրկնում է, որ Նիկոլ Փաշինյանին իրավաբանական խորհուրդ տվողները սաբոտաժ են իրականացնում։

«Ողջ իրավապահ համակարգը սաբոտաժ է ենթարկում ողջ գործընթացը՝ սկսած «Մարտի 1» ի գործից, գեներալ Մանվելի ու բազում նման գործերից։ Բացի այդ, գալու է մի պահ, որ մարդիկ հարցնելու են՝ բա, պարո՛ն Փաշինյան, ինչո՞ւ Գագիկ Բեգլարյանի, Ռուբեն Հայրապետյանի փողերը, Լիսկայի, բոլոր կոռուպցիոներների փողերն ինչո՞ւ չեք բերում, մեջների կյաժը Սաշի՞կն էր․․․

Կամ կարող է ոչ թե 18 միլիոն է, այլ 118, այդ գումարներն ինչպե՞ս են չափել, որոշել, ախր, սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է դատարանը տա։ 

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա դատախազը, ո՛չ նրա քննիչը նման իրավությամբ օժտված չեն»։ Նորիկյանը կրկին զգուշացնում է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով։

(Visited 7 times, 1 visits today)