Մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու ենք և գտնենք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ։

Ըստ Բաղրամյանի՝ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ բացահայտելու համար հանքարդյունաբերող ընկերություններին, և առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվելու բացահայտել հանքարդունաբերությամբ զբաղվող մինչև վեջին ֆիզիկական անձին։

Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել «հանքերի իրական սեփականատերեր» հասկացությունը, ինչպես նաև՝ պարզել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Հանքարդունաբերության խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն մի ուսումնասիրություն էր ուղարկել ինձ, որտեղ ասվել էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասի դեպքում, որպես սեփականատեր գրանցված է օֆշորային ընկերություն, իսկ այդ ընկերությունը ուրիշ օֆշորային ընկերությունում և այդպես շարունակ: Ես այդ գրությունը հասցեագրել եմ էներգետիկայի նախարարությանը։ Այդ գրությունն ինչո՞ւ չեք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․

«Այդտեղից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, և դա ինքնին տարօրինակ փաստ է, կարծում եմ, որ արժի մեր իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Ու մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու են, գտնեն և բացահայտեն»։ Մանրամասները՝ տեսանյութում։

© factor.am

(Visited 7 times, 1 visits today)