Մարգոն հիստերիկացել է, Կրեմլը՝ զայրացել. Խեղճ Լավրով հայերի ձեռքին. Մարգոն դեռ չի կորցրել իր «գեներալական» կարգավիճակը

Հայկական ԶԼՄ-ները գրում են, թե Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարներ Մնացականյանն ու Լավրովը, եւ վերջինս իր հայ գործընկերոջն է փոխանցել Կրեմլի զայրույթը՝ կապված Երեւանում անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ինչ որ սեմինարի հետ:

Похожее изображение

Այս սեմինարի վերաբերյալ աղմուկը բարձրացրել է Ռաշը Թըդեյ հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, ասելով, թե սեմինարը նվիրված է եղել գունավոր հեղափոխությունը Ռուսաստան «արտահանելուն»:

Սիմոնյանը հարմար ֆիգուր էր այս աղմուկը բարձրացնելու համար՝ նախ, նա հայկական ազգանուն ունի, երկրորդ՝ համարվում է ռուսական պետական քարոզչության առաջամարտիկներից մեկը: Ճիշտ է, նրա ղեկավարած հեռուստատեսությունը, որն ուղղված է արտաքին քարոզչությանը, ամեն տեղ արգելափակվում է ապատեղեկատվություն ու թշնամանք տարածելու հիմնավորմամբ, բայց Մարգոն դեռ չի կորցրել իր «գեներալական» կարգավիճակը:

Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ նոյեմբերին տեղի ունեցած սեմինարի վերաբերյալ հիմա է աղմուկ տարածվում: Նո՞ր են իմացել, թե կան այլ հարցեր: Արդյոք այդ աղմուկը անմիջապես առնչվում է Հայաստանին, թե կապ ունի Ռուսաստանի ներքին իրավիճակին, տարբեր խմբավորումների պայքարին ու դրանով պայմանավորված՝ «դաշնակիցների» հետ հարաբերություններին:

Похожее изображение

Ռուսաստանը ներկայում գտնվում է իր պատմության հերթական ճամփաբաժանին: Ավարտվում է «Պուտինի դարաշրջանը»: Պատմական նման շրջադարձերը Ռուսաստանում լինում են ցավոտ եւ սովորաբար ունենում են աղետալի հանգուցալուծում, որից հետո Ռուսաստանը սկսում է զրոյից: Այս անգամ էլ Ռուսաստանը չի խուսափի նման հանգուցալուծումից, քանի որ իշխող համակարգը չափից շատ է ձգել պարանը թե ներքին, թե արտաքին քաղաքականության հարցերում:

Այս պայմաններում, Ռուսաստանում արդեն նկատելի է ներքին տարբեր խմբավորումների, ուժային կառույցների պայքարը: Ռուսական գողաբարո էլիտան իր կապիտալն ու ընտանիքներին վաղուց արտահանել է «անիծյալ Արեւմուտք», քանի որ ներքին ցնցումները ավարտվելու են անխուսափելի զոհաբերություններով: Զոհաբերման առաջին գծում են նաեւ այսօրվա քարոզչության առաջամարտիկները, քանի որ նրանց վրա է նաեւ բարդվելու ռուսական նախագծերի գաղափարական փլուզման պատասխանատվությունը:

Картинки по запросу լավրով

Դրանից Մարգոն ու իր գործընկերները գնալով ավելի հիստերիկ են դառնում, եւ Հայաստանի սեմինարը, ինչպես նաեւ այլ նմանատիպ հանգամանքները նրանց համար դառնում են իրենց անձնական խնդիրները լուծելու փաստարկ ու միջոց: Առավել եւս, որ ռուսական ներքին իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ հատկապես «դաշնակիցների» վրա, որտեղ կան բազմազան ու բազմաշերտ քաղաքական ու տնտեսական շահեր ու կապեր: Հայաստանի դեպքում դա առավել քան ակնհայտ է:

Հիմա գանք Լավրովին, ով ըստ հայկական ԶԼՄ-ների՝ Մնացականյանին է փոխանցել Կրեմլի զայրույթը: Ենթադրվում է, որ փոխանցման պահին Լավրովն ու Մնացականյանը մենակ են եղել, եւ լուրը հայկական ԶԼՄ-ներին է փոխանցել նրանցից մեկը: Կամ էլ նրանք փոխանցել են ուրիշներին, ուրիշներն էլ փոխանցել են հայկական ԶԼՄ-ներին, որոնք էլ ոգեւորությամբ տարածել են այն:

Картинки по запросу լավրով

Լավրովին ապրիլյան պատերազմից հետո Երեւանում Սերժ Սարգսյանը հարցրեց՝ ասացեք խնդրեմ, ինչու այսպես եղավ: Դուք իսկապե՞ս փոխանցել եք Կրեմլի զայրույթը, երեւի լրագրողները հետո կհարցնեն նրան:

Խեղճ Լավրով հայերի ձեռքին՝ նման անիմաստ ու մանր հարցեր են տալիս մի մարդու, որը Ռուսաստանի կապող վերջին թելն է քաղաքակիրթ աշխարհի, կամ ավելի պարզ ասած՝ հայկական ժառանգության հետ:

lragir.am

(Visited 6 times, 1 visits today)