Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Արայիկ Հարությունյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

«Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական — Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից»,–ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացնում են նաև, որ Հարությունյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

Նշենք, որ 2009թ.–ից մինչև 2018թ.–ը Արայիկ Հարությունյանը զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնը։ 2018թ.–ի սեպտեմբերի 25–ին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:

http://armeniasputnik.am

(Visited 5 times, 1 visits today)