«Զզվանքով պետք չի վերաբերվել սեփական ուսանողներին ու համալսարանի դեկաններին». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ սա ԵՊՀ ռեկտորին հարիր խոսքեր են, թե չէ,
բայց մենք փոքրատառով անուն չենք գրել ու զզվանքով պետք չի վերաբերվել սեփական ուսանողներին ու համալսարանի դեկաններին։

ԵՊՀ այսօրվա գիտխորհդրի նիստից Արամ Սիմոնյանի խոսքից մի հատված։

«Ուրեմն մեր նախարարությունը և ինչ-ինչ մարդիկ ինչպես դրսից, այնպես էլ համալսարանի ներսից, այո, ցավով եմ փաստում, որ մի շարք համալսարանականներ ևս, ներգրավվեցին այս ընթացքում ի հայտ եկած ինտրիգների մեջ՝ հանդիպումներ ունենալով այն փոքրաթիվ ուսանողների հետ, որոնք առաջ էին քաշում ինչ-ինչ պահանջներ, կոչերի մեջ էլ անունս փոքրատառով գրում՝ կարծելով, որ հարված են հասցնում ինձ:

Այդ մարդիկ տեղեկատվական խողովակներով հոդվածներ ապահովեցին մեր դեմ: Նրանց զգալի մասին ես լավ գիտեմ, թող չկարծեն, թե ես տեղյակ չեմ նրանց արարքներից: Մեր այդ գործընկերների պահվածքն ինձ մոտ առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հարցեր, այլև ակնհայտ զզվանք»:

(Visited 14 times, 1 visits today)