Դդմի սերմերը կօգնեն ազատվել մի շարք առողջական խնդիրներից

Բոլորն էլ գիտեն դդմի օգտակար հատկությունների մասին: Տեղյակ են նաև ներսում թաքնվող դդմի սերմերի հատկությունների մասին: Սակայն քչերը գիտեն` որքանով է այն անհրաժեշտ մեր օրգանիզմին և թե ինչքան օգտակար ու բուժիչ է: Այսպիսով` ներկայացնում ենք նրա օգտակար հատկությունները:

Դդմի սերմն արդյունավետորեն կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, օստեոպորոզը, օգնում պայքարել ավելորդ քաշի դեմ եւ էականորեն նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Դդումը շատ օգտակար է, իսկ նրա սերմերը հարուստ են կարեւոր սննդարար նյութերով, ինչպիսիք են վիտամին К-ն, կալիումը, մագնեզիումը, երկաթը, կալցիումը եւ ցինկը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմը 13 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ՝ իջեցնում է զարկերակային ճնշումը, հետեւաբար նվազեցնում գլխուղեղի կաթվածի, արյան զեղումների եւ սրտի նոպայի հավանականությունը:

Դդմի սերմերը պարունակում են L-տրիպտոֆան, որն օգնում է հաղթահարել դեպրեսիան, նյարդային վիճակը, ինչպես նաև նպաստում է քնի կարգավորմանը, կանխում է քրոնիկ հոգնածությունը:

100 գր դդմի սերմը պարունակում է 30 գր սպիտակուց:

Բարելավում է սրտանոթային համակարգը, ուղեղի առողջ գործառույթը:

Սերմերը հարուստ են պրոտեիններով, մագնեզիումով և ֆոսֆորով:

Դդմի սերմերը պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ և նվազեցնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:

Ունեն հակաբորբոքային ազդեցություն:

Դդմի սերմերից ստացված յուղը նույնպես բավական արդյունավետ է և օգտակար: Այն հրաշալի միջոց է մեծացած շագանակագեղձի դեպքում: Յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և կանխարգելում քաղցկեղի բջիջների զարգացումը:

Դդմի սերմը հարուստ է սպիտակուցներով եւ բջջանյութով:

Այս սերմն օգտակար է նաեւ գլխացավի, հոդացավի դեպքում, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր հաճախ տրամադրության անկում ունեն:
Աղբյուր՝

(Visited 10 times, 1 visits today)