ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել միջնապատ դնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է պատգամավորներին։

Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չեն տվել նորոգել իրենց սենյակները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«ԱԺ պատգամավորներից ոմանք փորձել են թույլտվություն ստանալ սենյակների նորոգում անելու, ասենք՝ միջնապատ դնելու համար, որ օգնականն առանձնացված նստի»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է՝ ասելով, որ ամռանն ամբողջ շենքն են նորոգելու, և բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնական պետք է լինեն:

http://armeniasputnik.am

 

(Visited 6 times, 1 visits today)