Էսքան տգետ, անուղեղ զանգված որտեղի՞ց է հավաքվել մեր երկրում…

Բաց հասարակության կամ Սորոսի հիմնադրամի ֆեյսբուքյան էջը երիտասարդ գիտնականների մինի հետազոտությունների ծրագրի ֆինանսավորման մրցույթի հայտարարություն է տեղադրել /ասեմ, որ նման մրցույթներում հետազոտողն ինքն է իր թեման ներկայացնում, ոչ թե Սորոսի հիմնադրամն է որոշում/, տակը գրել են՝ Սորոս հեռացի:

Ուզում ես հարցնել՝ այ տգետ, որ Սորոսը կամ մյուս նմանատիպ դոնորները Հայաստանից հեռացան, մեր երիտասարդների ստեղծագործական պլանները չիրականացան, երկիրը թողեցին գնացին, որովհետև սեփական երկրում նման ֆոնդեր չկան, չկա այսինչ գործարարի անվան գիտահետազոտական հիմնադրամ, դո՞ւ ես ֆինանսավորելու:

Էսքան տգետ, անուղեղ զանգված որտեղի՞ց է հավաքվել մեր երկրում… Մարդիկ տեղյակ էլ չեն, որ Հայաստանում բազում բազում գիտնականներ իրենց տունը կարողացել են նաև պահել նման ծրագրերի շրջանակներում հետազոտական ու այլ գաղափարները կյանքի կոչելով, հոնորար ստանալով, այլապես ուղեղների արտահոսքը ավելի սարսափելի մասշտաբներ էր ընդունելու:

Похожее изображение

Էլ չեմ ասում, որ Հայաստանի ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության առաջընթացը, որ, այո, մենք Ադրբեջան կամ Թուրքմենստան չենք դարձել, ավելին՝ անցած տարիներին գնահատվել ենք հետխորհրդային տարածքում ամենահասուն քաղաքացիական հասարակությունն ունեցողը, նաև այդ դոնորների շնորհքն է:

Հա, ասեմ, որ մեր ինստիտուտը երբեք Սորոսի հիմնադրամի շահառու չի եղել, ու դա հեչ կաևոր չի:

Քաղաքագետ՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից․

(Visited 12 times, 1 visits today)