11 մլն դրամանոց ժամացույց, 30 հազար դոլարանոց ականջօղեր, շքեղ ավտոմեքենա եւ բնակարան. հայ պաշտոնյաների կանանցից ոմանք բավականին շռայլ են գնումների հարցում։
Wnews.am-ը ներկայացնում է ամենաթանկարժեք գնումները, որոնք նրանք արել են․․․
Տիգրան Ուրիխանյանի կինը
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կինը՝Եկատերինա Չերկաշինան, ձեռք է բերել 2 մլն դրամ արժողությամբ VOLKSWAGEN TOUAREG 3.2 մեքենա, որը վաճառել է եւ գնել 320,000 դրամ արժողությամբ MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշի մեքենա։
Արայիկ Գրիգորյանի կինը՝ Նարինե Վարդանյանը, գնել է 25 մլն դրամ արժողությամբ բնակարան եւ 5 մլն դրամ արժողությամբ ավտոտնակ։
Միհրան Պողոսյանի կինը
Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2016-ին ձեռք է բերել 70,000 դոլար արժողությամբ RANGE ROVER SPORT – HSE մակնիշի ավտոմեքենա։
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, ձեռք է բերել 829,981,536 դրամի բաժնեմաս։
ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանի կինը՝Անահիտ Սարգսյանը, ձեռք է բերել 5 մլ 833 հազար դրամի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը։
Վիգեն Սարգսյանի կինը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կինը՝ Լուսինե Գալաջյանը, 2017-ին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ձեռք է բերել 10,117,500 դրամ արժողությամբ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենա։
Շարունակությունը՝ այստեղ