Արուսիկ Տիգրանյանն է լինելու «Ֆուլ հաուսի» նոր դերակատարը

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է «Ֆուլ հաուս 2»–ի նոր եթերաշրջանում սպասվող  դերասանական կազմի փոփոխությունների մասին։ Սիթքոմի նոր եթերաշրջանում չի խաղա դերասանուհի Շողեր Թովմասյանը։ Այս մասին Մենչը խոսել էր դեռևս ամռանը, երբ հայտնել էր «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանների մասին։

Նախորդ եթերաշրջանում ֆուլհաուսցիներին միացած Աղաս Մանուկյանն ու Լևոն Սարգսյանը հիմա էլ կշարունակեն իրեն դերակատարումները, քանի որ կերպարներն ի սկզբանե  նախատեսված էին երկարատև համագործակցության համար։

Այս եթերաշրջանում սիթքոմի թիմին կմիանա նոր կերպար։ «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life–ին հայտնել է, որ հեռուստադիտողները «Ֆուլ հաուսում» կտեսնեն Արուսիկ Տիգրանյանին։ Սուր և զվարճալի հարցումներով հեռուստադիտողին տպավորած լրագրողը սիթքոմում կներկայանա դրական կերպարով։

«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին։ Սիթքոմի ստեղծագործական թիմն այժմ ԱՄՆ–ում ` նոր շոու ներկայացումներով։ Վերադարձից հետո կանցնեն նկարահանումների։ Ինչպես ավելի վաղ հատնել էինք թիմի հետ Հայաստան կվերադառնա նաև Արմենը, որն ընտանիքի հետ մեկ տարով տեղափոխվել է ԱՄՆ։ Նկարահանումներից հետո Արմենը կրկին կմեկնի ԱՄՆ` ընտանիքի մոտ։

http://life.tert.am

(Visited 3 times, 1 visits today)