1 զոհ, 4 վիրավոր․ ողբերգական ավտովթար Երեւանում (ֆոտո)

Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանությամբ բնակվողները պատմել են, որ նշված հատվածում հաճախ են տեղի ունենում ավտովթարներ, բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով, որ արհեստական անհարթություններ տեղադրեն, բայց դեռ արդյունք չկա։

(Visited 4 times, 1 visits today)