«Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քանի՞ ամիս է հարկավոր, որ լուծի մի պարզ հանելուկ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քանի՞ ամիս է հարկավոր, որպեսզի լուծի մի պարզ հանելուկ՝ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190-210 դրամ է, իսկ Արարատյան դաշտում՝ նույնիսկ 170 դրամ: Իսկ բնական գազը Վրաստանից Տավուշի մարզով է Հայաստան ներկրվում: ՀԴՄ դիկտատուրա է հռչակվել, ինչո՞ւ Տավուշի մարզի շատ ԱԳԼՃԿ-ներում ՀԴՄ կտրոն չեն տալիս: Պաշտոնյաների ավտոները բենզինով են լիցքավորվում, գուցե այդ պատճառով նրանք այդ մասին տեղյակ չեն:

(Visited 5 times, 1 visits today)