Հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:

Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է Հովհաննիսյանը

http://www.tert.am

(Visited 1 times, 1 visits today)