Հարցաքննության ժամանակ Սերժ Սարգսյանը հնչեցրե՞լ է Ռոբերտ Քոչարյանի անունը

1in.am-ը գրում է.
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է իր պաշտպանյալի անունից, որ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողության մասին Ռոբերտ Քոչարյանը չի իմացել, այլ տեղեկացել է, երբ այն արդեն կատարված էր՝ 8.30-ին: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն հերթական անգամ հայտարարում է, որ տեղյակ չի եղել մարտիմեկյան առանցքային դրվագներից մեկի մասին:
Ինչպես հայտնի է, նա հայտարարում է նաև, որ 0038 հրամանից էլ տեղյակ չէր, և դա պաշտպանության նախարարի նախաձեռնությունն էր: Օրերս Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ էր հղել իր համակիրներին, համախոհներին՝ հորդորելով նրանց լինել ամուր և շարունակել պայքարը, քանի որ տեղի ունեցողը ժամանակավոր է:

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործում որևէ քայլի համար չի ստանձնում պատասխանատվություն, միաժամանակ հորդորում է իր համախոհներին չընկճվել: Եթե խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն եղել նախկին պաշտոնյա և ներկայումս պարզապես այս կամ այն մոտիվացիայով պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին, ապա դա մի հարց է: Բայց կան նաև նախկին պաշտոնյաներ, որոնք այս կամ այն առնչությունն են ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, այսպես ասած՝ ի պաշտոնե:

http://socialmedia.am

(Visited 2 times, 1 visits today)