Կառավարության «մատանիների տիրակալը», Ծառուկյանի թաքցրած հարկերը և գզվռտոց «Իմ քայլում». Մամուլն այսօր

Zham.am-ը ներկայացնում է  օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները՝

«Տղան հեռու կգնա». «Սև կարդինալ» Ավինյանը իրենց «դաչայի» հարևանի որդուն ուզում է նախարար կարգել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլեւ «սեւ կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» եւ կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։
«Իրատես». Ի՞նչ են պատրաստում նախկինները Փաշինյանի համար. ժամկետը մայիսն է

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը, բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով, կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան կարելի է պատկերացնել։

«Ժամանակ». «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել թանկացման բեռը. Այս անգամ ինչ ենք տալու պարտքի դիմաց

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունը 10 տոկոսով թանկացնում է Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150-ից դարձնելով 165 դոլար:
ՀՀ իշխանությունները, փորձելով չգցել հայ հասարակության նախատոնական տրամադրությունը, հայտարարեցին, որ գազը սպառողների համար չի բարձրանա, եւ այդ տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Ծառուկյանի թաքցրած հարկերը բացահայտվում են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:

Ներիշխանական խլրտումները սկսվել են. Փաշինյանի շուրջ փոքրիկ օջախներ են ստեղծվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ներիշխանական գզվռտոցը ժամանակից շուտ է հասունանում։ Մեկ քաղաքական ուժով իշխանությունն ամբողջովին վերցրած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեւում է, դժվար թե կարողանա միակ «ասողի» տիտղոսը երկար պահել։ Նրա շուրջը փոքրիկ օջախներ են ստեղծվում, որոնք մեկը մյուսին «շարքից հանելով» են փորձում իրենց ճանապարհը հարթել։ Կառավարության յուրաքանչյուր կղզյակ իր պատգամավորներն ունի ԱԺ-ում, որոնք, ներսի աղբյուրի փոխանցմամբ, շուտով ներկուսակցական պայքարի մեջ կմտնեն միմյանց հետ։

 

(Visited 3 times, 1 visits today)