«Երբ սկսեցի երգել, մոռացա ամեն ինչ». Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

«Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է: Որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև` խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ»,- Ֆլորա Մարտիրոսյան:

Այսօր ՀՀ Ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1957-ի Փետրվարի 5ին` Գյումրիում: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու` Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ 1997-2001-ին անձամբ է գլխավորել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002–ին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ Ավելի ուշ նախաձեռնել է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների` «Այլևս երբեք» կարգախոսով։

Երգչուհու` 2011-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցած համերգին մասնակցել են Սթիվի Ուանդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ Նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

Zham.am

(Visited 9 times, 1 visits today)