«Գնացեք Լֆիկից պահանջեք ձեր տեղը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցային առևտրի արգելման դեմ բողոքող կինն ասում է՝ «Պրոսպեկտի շուկան վաճառեցիք», հետո ուղղեց՝ նախորդ ղեկավարությունը… Հիշեցի էդ օրերը, երբ շուկայի շենքի մոտ պայքարում էինք վաճառքի ու քանդման դեմ, մի խումբ կանայք ասում էին, թե շուկան «կեղտոտ կռիսանոց» է դարձել, Լֆիկը կվերանորոգի, իրենց էլ էնտեղ տեղ կտա: Դեռ մի բան էլ գոռգոռում էին ցուցարարների վրա, կոկորդ պատռում, թե էստեղից գնացեք: Դե գնացեք Լֆիկից պահանջեք ձեր տեղը, ինչի՞ եք եկել կառավարություն: Առհասարակ, ով ինչի համար, երբ չի պայքարել ու մի փոր հացի դիմաց իր լռությամբ կամ ակտիվ համաձայնությամբ շենքի վաճառք է թույլ տվել, հանցագործության վրա աչք է փակել, օրենքի խախտում է օրինականացրել, էսօր կառավարության առաջ պահանջներ է դնում: Չգիտես՝ խնդաս, թե լաս»:

(Visited 7 times, 1 visits today)