Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կա 7 զոհ, եւս 3 տասնյակ մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխաներ: Երեխաները Յարցեւո գյուղից մեկնելիս են եղել մարզկենտրոն Կալուգա՝ մրցումների մասնակցելու:

Ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված 7 անձանցից 4-ը երեխաներ են, հիվանդանոց տեղափոխվածներից 16-ը եւս անչափահասներ են:

TACC գործակալության փոխանցմամբ, անվնաս է մնացել ավտոբուսի վարորդը, նա ձերբակալված է, անցել է բժշկական փորձաքննություն, որի արդյունքներով՝ գտնվել է սթափ վիճակում: Վարորդին սպասվում է մինչեւ 7 տարվա ազատազրկում:

Mash տելեգրամ-ալիքը հրապարակել է ավտովթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների ցուցակը: Ցուցակում կա հայկական ազգանուն. ավտոբուսում է եղել հայ Սոֆյա Առաքելյանն՝ իր մոր հետ:
http://armtimes.com
(Visited 3 times, 1 visits today)