«Վերջ տվեք, հա՞». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարի սմբուլի բացասման կարճ տեսություն։

 Անցումային արդարադատություն, իսկական դատական իշխանության ձևավորում, հակակոռուպցիոն ռազմավարություն և հականեխում, կրթության բարեփոխում և հավասար մատչելիություն բոլորի համար, սահմանադրական բարեփոխումներ, սուպերվարչապետության վերացում, նոր ընտրական օրենսգիրք և կուսակցություննեեի մասին նոր օրենք, տարածքային համաչափ զարգացում, իսկական հանրային հեռարձակող, հանքահենության վերացում և այլն։

Այս խնդիրներից յուրաքանչյուրը հաղթահարելը օրենսդիրի, գործադիրի և մեզ վրա հսկա բեռ է, որ շուտափույթ պիտի տարվի, հաղթահարվի։ Ու էս արանքում երկրի օրհներգի փոփոխության անտեղի պատմություններ ու քննարկումներ։ Ո՞ր մեղքերիս համար, կներեք։ Հավաստիացնում եմ.-Մի կերպ էս օրհներգով ու զինանշանով կդիմանանք, վերջ տվեք, հա՞, կարևորը անկարևորից զանազանել սկսեք, հասել ենք արդեն։

Ձեր՝ ակապելա մեղայասսու
Խիղճն Էլ Է Լավ Բան»:

https://mamul.am

(Visited 10 times, 1 visits today)