Քաղաքացին «Արմենիա» ԲԿ-ի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին

Քաղաքացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ժամը 5:30 Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Մեկնել է օպերատիվ խումբը, ճշտել են կատարողի ինքնությունը»,- հայտնեցին Ոստիկանությունից:

Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ` անձին հայտնաբերելու ուղղությամբ:

http://www.tert.am

(Visited 5 times, 1 visits today)