Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա:

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

Երևան քաղաքում փետրվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.70C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.50C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C

http://mamul.am

(Visited 3 times, 1 visits today)