Ձեզ տվել եք կայֆերին, բակալը 100 եվրոյով գարեջուր եք խմում․․դրա համա՞ր ենք, մենք՝ մտահոգվածներս, ձեզ ուղարկել Գերմանիա

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաղ հարցերը լուծել եք, հա՞, մնացելա ռեստորանում գուլյատ անե՞լը: Դրա համա՞ր ենք, մենք՝ մտահոգվածներս, ձեզ ուղարկել Գերմանիա:

Ուղարկել ենք, որ բողոքեք, թե ոնց են ճնշում քաղաքական այլախոհներին, փակում լրատվամիջոցներ (Կոստիկի մասով աղանդի մասին չբլթցնեք, չխառնեք ներքին լսարանի հետ), պատմեք՝ ոնց են ունեզրկում նախկին պաշտոնյաներին:

Իսկ դուք, դեռ ոչ մի դատապարտող ռեզոլյուցիա չունեցած, ձեզ տվել եք կայֆերին, բակալը 100 եվրոյով գարեջուր եք խմում, բա ի՞նչ կմտածեն եվրոպացիք մտահոգ հայաստանցիների պատվիրակների մասին: Հ.Գ. Դեռ մայիսին էի ասում, որ ձեզանից խելքը գլխին ընդդիմություն դուրս չի գա):

Նյութի վերնագիր` Ալկոհոլիկ բանագնացները մսխում են մտահոգների համայնքների վերջին լումաները: Շարմազանով+Բլոգնյուզ=ԷՇԲլոգնյուզ.am»:

http://infosarm.ru

(Visited 2 times, 1 visits today)