53-ամյա Սվետլանա Սաֆիևան, որը Россия 1 հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հեռուստաշոուի ժամանակ հայտարարել էր, թե հղի է Ֆիլիպ Կիրկորովից, մահացել է ինսուլտից, հայտնում է Super-ը`վկայակոչելով հեռուստաալիքի շրջանակների աղբյուրին:
Կինը հեռուստատեսային շոուում ցույց էր տվել փորը և պնդել, որ գաղտնի հանդիպում է Կիրկորովի հետ, բայց վերջինս նախընտրում է թաքցնել իրենց կապը: Ի վերջո, հայտնի դարձավ, որ Սաֆիևան կեղծ հղիություն է տանում:
Նրա հարազատները պատմում էին, որ նա սթրեսի մեջ էր, հասարակության և իր հարազատների հարձակումների պատճառով, որոնք փորձում էին խլել նրա էլիտար անշարժ գույքը:
(Visited 6 times, 1 visits today)