Խոշոր ու ողբերգական վթար Երևանում

Փետրվարի 1-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Howo» մակնիշի բեռնատարը և «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Volkswagen Golf 3»-ի վարորդը (Ն. Ս., ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

http://168.am

(Visited 2 times, 1 visits today)