Գողացել են ռեստորանի չհրկիզվող պահարանը՝ խոշոր գումարով և փաստաթղթերով

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդգար Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը: Չհրկիզվող պահարանում եղել է խոշոր չափի գումար և փաստաթղթեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

http://mamul.am

(Visited 4 times, 1 visits today)