«Նիկոլ Վովաեւիչը Ռուսսաստանում եւ ռուսալեզու միջավայրում շատ ծիծաղելի դիմելաձեւ է». Պ. Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ ջան, Վովա-ն Վլադիմիրի փաղաքշականն է եւ Նիկոլն էլ՝ Նիկողայոս-Նիկոլայի կրճատ մտերմիկ տարբերակը։ Երբ քեզ հարցնում են, թէ ինչպէս դիմել՝ Վլադիմիրովի՞չ, թէ՞ Վովաեւիչ, պիտի ասես՝ «հայրէնում պարտադիր չէ հայրանունով դիմել։ Կարող եք միջազգային հարաբերութիւններում ընդունուած կարգով՝ դիմել «միստր կամ գոսպոդին Փաշինեան»։ Նիկոլ Վովաեւիչը Ռուսսաստանում եւ ռուսալեզու միջավայրում շատ ծիծաղելի դիմելաձեւ է։ Ափսօս որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտօնեան տրուեց այդ սադրանքին»։

(Visited 6 times, 1 visits today)