«Մոտ երկու հազար զինծառայող բնակարան ստանալու հետ խնդիր ունի». Ռ. Ռուշանյան

«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ դիմել է դատարան, քանի որ մինչ օրս այդպես էլ չի ստացել իրեն՝ օրենքով հասնող բնակարանը, քանի որ, ըստ պետական մարմինների, փող չկա:

Ռուշանյանի խոսքերով՝ այդ հարցով նա բազմիցս էր դիմել դատարան, սակայն դատարանը հրաժարվում էր ընդունել նրա գործը: Այժմ նա գտնվում է դատական գործընթացի մեջ: Ռուշանյանը տեղեկացրեց, որ իր նպատակն է ոչ միայն լուծել սեփական բնակարանային հարցը, այլ նաև նախադեպ ստեղծել, որպեսզի մնացած զինծառայողներն այլևս խնդիրներ չունենան օրենքի կիրառման գործում:
Ըստ նրա՝ այսօր բնակարանային խնդիրներ ունեն մոտ երկու հազար զինծառայող, չհաշված նաև ազատամարտիկների թիվը:

Ռուշանյանը նաև հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ որոշ մարդիկ, ովքեր ավելի ուշ էին հերթագրվել բնակարան ստանալու համար կամ անգամ չէին էլ հերթագրվել, ստացել են 13 մլն դրամ և այդ գումարից 3 մլն դրամը տվել էին Սոցիալական վարչության նախկին պետ Սուրիկ Հարությունյանին:

 

http://galatv.am/

(Visited 7 times, 1 visits today)