Մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը

Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Երամիշի Եղիազարյանը։ Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ»-ի անունից խոր վշտով ցավակցում եմ Մհեր Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիր և մտերիմ ընկերներին, հայտնում է Հայոց Արծիվներ կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը։

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին: Դեկտեմբերի 5-ից նա հայտարարել էր հացադուլ:

Ըստ ԱԱԾ դեկտեմբերի 4-ի հաղորդագրության՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն:

http://www.lragir.am

(Visited 2 times, 1 visits today)