Ռումբի մասին ահազանգ. ԱԻՆ-ը մեկնել է «դեպքի» վայր

Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին` ժամը 21:05-ին, ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

(Visited 3 times, 1 visits today)